«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ոչ միայն ստրատեգիական, այլև տակտիկական ու պարզ քաղաքական մտածողություն էլ չունենք

Ոչ միայն ստրատեգիական, այլև տակտիկական ու պարզ քաղաքական մտածողություն էլ չունենք
07.03.2025 | 15:59

1920 թվականին՝ Ստալինին ուղղված մի նամակում, Օրջոնիկիձեն գրել էր, որ հայերը չունեն ստրատեգիական մտածողություն։ Նամակում քննարկվում էին սովետա-թուրքական բանակցությունների պայմանները՝ մոսկովյան պայմանագրին ընդառաջ։

Եթե Օրջոնիկիձեն կարդար այսօրվա Ֆեյսբուքի հայկական տիրույթի նյութերը, ապա կհասկանար, որ ոչ թե ստրատեգիական, այլ անգամ տակտիկական ու պարզ քաղաքական մտածողություն չունենք։

Օրինակ, հիմա ոմանք ասում են՝ ռուսներն են այս պատերազմը նախապատրաստել, որ Արցախ զորք մտցնեն։

Ենթադրենք՝ դա այդպես է, իսկ ինչու՞ էր Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին ու դրանք սպասարկող մասնագետներ տրամադրում (չասեք, թե միայն փողի համար), ինչու՞ ԱՄՆ-ը մնաց դիտորդի դերում, ինչու՞ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետո դրեց պատերազմի դադարեցման մասին բանաձևի վրա, ինչու՞ էր Իրանն իրեն այդպես զուսպ պահում, ինչու՞ էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անպատիժ կերպով ուղղակիորեն ներքաշվել պատերազմի մեջ, ինչու՞ տեռորիստների ներկայության փաստն իմիջիայլոց ընդունվեց, ինչու՞ պատերազմը կանգնեցվեց այն փուլում, որում կանգնեցվեց, և ինչո՞ւ Ռուսաստանի գործողությունները բոլորն ի գիտություն ընդունեցին ու ողջունեցին պատերազմի արդյունքները։

Հերթական «ինչուն». ինչու՞ Պուտինի այն հայտարարությունը, որ ամեն ինչ արվել է Մինսկի խմբի գիտությամբ, Մինսկի խմբի անդամ ոչ մի երկիր չհերքեց։

Ուրեմն, եթե պատերազմը պլանավորված էր, ապա դա եղել է վերը թվարկված երկրների կոնսենսուսով։

Հիմա գլխավոր «ինչուն». ինչու՞ այդպես ստացվեց։

Այ, այս գլխավոր հարցը չի հնչում։ Այս հարցի պատասխանն է կարևոր, որ կարող է բացել աշխարհաքաղաքական կոմբինացիաներն ու Մեծ խաղի բովանդակությունը, «ինչ անել» հարցի պատասխանը և փակել տարաբնույթ ազդեցության գործակալների մանիպուլյացիաները։

Երբ դադարենք որևէ մեկին մեղադրել, որևէ մեկից բան պահանջել, սկսենք հասկանալ պրոցեսների բովանդակությունը, ընդունենք, որ միջազգային հարաբերությունները կառուցված են շահերի, աշխարհաքաղաքական բալանսների ու բազմաքայլ կոմբինացիաներն վրա, և ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, այդ ժամանակ կկարողանանք փորձել հասկանալ կատարվածը։

Իսկ մինչ այդ հիշենք Օրջոնիկիձեին ու ասենք՝ շնորհակալություն սթափեցնող գնահատականի համար։

07.03.2021

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ